National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.10.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
1 / 2

Հոկտեմբերի 26-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գեւորգ Պետրոսյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական առաջարկի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է հիմնարար փոփոխություններին, որոնք մասնավորապես վերաբերել են ռեյտինգային ընտրակարգի վերացմանը, պարզ համամասնական ընտրակարգին անցմանը, խորհրդարան մուտք գործելու շեմի իջեցմանը՝ կուսակցությունների համար 4, քաղաքական դաշինքների համար 6 տոկոս, բոնուսային համակարգի վերանայմանը, զորամասերում նախընտրական քարոզարշավը մատչելի դարձնելուն: Նա վերահաստատել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին բարեփոխված Ընտրական օրենսգրքով անցկացնելու դիրքորոշումը: Պատգամավորի համոզմամբ՝ բարեփոխված օրենսգիրքը կնպաստի նախընտրական պայքարում քաղաքական բաղադրիչի ուժեղացմանը եւ խորհրդարանում քաղաքական բազմակարծության ապահովմանը:

Գեւորգ Կոստանյանը հարակից զեկույցում ընդգծել է, որ փաստաթղթին վերաբերում է որպես իրավական ակտ, այլ ոչ թե քաղաքական գործոն: Նշելով, որ նախաձեռնությունն ընտրական գործընթացների բարեփոխմանն ուղղված միջոց կլինի՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է գործադրի առաջարկը, որով նախատեսվում է առաջին հոդվածից հանել 6-րդ կետը: Այն վերաբերում է զորամասում զինծառայողների թվի բացահայտմանը: Առաջարկն ընդունվել է հանձնաժողովի անդամների կողմից:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am